Վրացական երազանքի արևմտամետ տղերքից լավը չլինեք, արագ կողմնորոշվեք, Berlin գրվածքով կեպկեքը խիստ սահմանափակ են, իսկ հեծանաիվների թիվը՝ սպառված. Վլադիմիր Մարտիրոսյան
«Այն արևմուտքը, ուր մեզ փորձում են տանել, մեծ արագությամբ և հատկապես քաղաքական առումով փոխվում է: Արևմուտքի երկրները միշտ ունեցել են թեկուզ թույլ, բայց քաղաքական կոնսենսուս միմյանց միջև: Եվրոսկեպտիցիզմը միշտ երկրաշարժի է ենթարկել այդ կոնսենսուսը, իսկ կոնսենսուսի թելադրող երաշխավորը միշտ եղել է ԱՄՆ-ը: Թրամփի ականջը վնասած փամփուշտը կարծես լուծում է ԱՄՆ ընտրությունների արդյունքը և դրա վերջնական փուլը կավարտվի ընտրապայքարից Բայդենի դուրս գալով: