World News in Armenian

Եղվարդում Յակ-52 ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է մեկ կուրսանտ և մեկ սպա

Tert.am-ի տեղեկություններով՝ այսօր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտակայքում Յակ-52 ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածներից մեկը կուրսանտ է, մյուսը` սպա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Եղվարդի  մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ՊՆ-ին պատկանող ուսումնամարզական ինքնաթիռ, կա 2 զոհ: Ինքնաթիռի կործանման մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ-ն ստացել է Ժամը 09։30-ին։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի վաղ Tert.am-ին հայտնել էր, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ թիվ 46 ՀՓՋ-ից և ՀՆՓԱԻԿ-ից մեկական մարտական հաշվարկ, ՃԿԱԿ-ի, ՄՓՎ-ի և ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը։

Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։

Читайте на 123ru.net