World News in Armenian

 «Զվարթնոց» օդանավակայանում որոշ ավիաընկերությունների մոտ խափանումներ են եղել․ մամուլի խոսնակ. Factor

Գլոբալ խափանումների ֆոնին՝  «Զվարթնոց» օդանավակայանում  ևս որոշ ավիաընկերությունների մոտ խափանումեր են եղել, հետևաբար,   նաև չվերթների ուշացումներ են գրանցվել,  այս մասին Factor.am-ին հայտնեց  օդանավակայանի մամուլի խոսնակ  Լուսինե Մողրովյանը։ Նրա խոսքով՝  ներկա պահին խնդիրը մասամբ կարգավորվել է։ Իսկ թե որ ավիաընկերությունների մոտ են խափանումներ գրանցվել,  օդանավակայանի խոսնակը չհստակեցրեց։ Հիշեցնենք, որ  BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ամբողջ աշխարհից […]

The post  «Զվարթնոց» օդանավակայանում որոշ ավիաընկերությունների մոտ խափանումներ են եղել․ մամուլի խոսնակ. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Գլոբալ խափանումների ֆոնին՝  «Զվարթնոց» օդանավակայանում  ևս որոշ ավիաընկերությունների մոտ խափանումեր են եղել, հետևաբար,   նաև չվերթների ուշացումներ են գրանցվել,  այս մասին Factor.am-ին հայտնեց  օդանավակայանի մամուլի խոսնակ  Լուսինե Մողրովյանը։

Նրա խոսքով՝  ներկա պահին խնդիրը մասամբ կարգավորվել է։ Իսկ թե որ ավիաընկերությունների մոտ են խափանումներ գրանցվել,  օդանավակայանի խոսնակը չհստակեցրեց։

Հիշեցնենք, որ  BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ամբողջ աշխարհից տեղեկություններ են ստացվում ավիաընկերությունների, բանկերի և առաջատար լրատվամիջոցների շահագործման համար օգտագործվող համակարգչային համակարգերի համատարած խափանումների մասին։

Ըստ լրատվամիջոցի՝ ծրագրային անսարքությունների պատճառով ավիաընկերությունները և օդանավակայանները զանգվածաբար չեղարկում են թռիչքները, իսկ արդեն իսկ թռիչքի մեջ գտնվողները արտակարգ վայրէջքի համար տեղ են փնտրում։

ՏՏ համակարգերի աշխատանքի մասսայական խափանումների պատճառները դեռ պարզված չեն, սակայն, Microsoft-ը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու համար։ Microsoft-ի տվյալներով՝ ՏՏ համակարգերում առաջին խափանումները սկսվել են նախօրեին՝ հինգշաբթի օրը, արևելյան ժամանակով 18:00-ի սահմաններում (22:00 GMT):

The post  «Զվարթնոց» օդանավակայանում որոշ ավիաընկերությունների մոտ խափանումներ են եղել․ մամուլի խոսնակ. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net