World News in Armenian

Մեծ ուղևորահոսքի ֆոնին արագ սպասարկելու ուղղությամբ «Զվարթնոց» օդանավակայանը նախաձեռնում է միջոցներ

Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ «Զվարթնոց» օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները. հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում: Այդ մասին ասված է օդանավակայանի Ֆեյսբուքի էջում: «Հիշեցնենք, որ նախորդ տարի […]

The post Մեծ ուղևորահոսքի ֆոնին արագ սպասարկելու ուղղությամբ «Զվարթնոց» օդանավակայանը նախաձեռնում է միջոցներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ «Զվարթնոց» օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները. հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում: Այդ մասին ասված է օդանավակայանի Ֆեյսբուքի էջում:

«Հիշեցնենք, որ նախորդ տարի օդանավակայանը սպասարկել է ռեկորդային թվով ուղևորներ՝ ավելի քան 5,3 մլն: Չնայած դրան՝ մենք ամեն ջանք գործադրում ենք այս ներհոսքը կառավարելու և ուղևորներին հաճելի ճանապարհորդական փորձ ապահովելու համար:

Եղանակային պայմաններից ելնելով և ավիաընկերությունների չվացուցակում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում չվերթերի կուտակումն առաջացնում է ոչ պլանավորված խցանում, քանի որ տարբեր օպերատիվ պայմաններից ելնելով չվերթերը ուշ կամ շուտ են ժամանում: Արդյունքում՝ սահմանային անցակետում գոյանում են մեծ հերթեր:

Ուղևորների ճանապարհորդությունը հարմարավետ և արագ դարձնելու համար օդանավակայանն ու ավիաընկերություններն առաջարկում են տարբեր ծառայություններ, ինչպես, օրինակ` օդանավակայանում գործող Fast Track, VIP ծառայությունները, ավիաընկերությունների կողմից առաջարկվող բիզնես դասի տոմսերը և այլ տարատեսակ վճարովի ծառայություններ: Այն ամբողջ աշխարհում ընդունված կարգ է, և օդանավակայանը բացառություն չէ այս հարցում:

Ցանկանում ենք նշել, որ մեր լիազորությունների շրջանակներում մեր թիմն արել և անում է հնարավոր ամեն ինչ ավելացած երթևեկությունն ավելի արդյունավետ կառավարելու համար և հավատարիմ է ուղևորների փորձի բարելավմանն ու ուսումնասիրում է տարբեր լուծումներ»,- նշված է  գրառման մեջ:

The post Մեծ ուղևորահոսքի ֆոնին արագ սպասարկելու ուղղությամբ «Զվարթնոց» օդանավակայանը նախաձեռնում է միջոցներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net