World News in Armenian

Կյանքից հեռացել է Վիետնամի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղարը

81 տարեկանում մահացել է Վիետնամի իշխող Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը:

Այս մասին հայտնում է Nhan Dan թերթը։ 

Գլխավոր քարտուղարը մահացել է զինվորական հոսպիտալում երկարատև հիվանդությունից հետո՝ չնայած երկրի առաջատար բժիշկների ջանքերին: Նգուեն Ֆու Չոնգի հրաժեշտի արարողության օրը և վայրը հայտնի չեն: 

2006-2011 թվականներին ղեկավարել է Վիետնամի ազգային ժողովը։ Այնուհետև 2011 թվականին դարձել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության ղեկավար, որից հետո երկու անգամ վերընտրվել է այդ պաշտոնում։ 2018-2021 թվականներին նա նաև Վիետնամի նախագահն էր։

Читайте на 123ru.net