World News in Armenian

Որևէ պետություն չի բողոքել հայկական արբանյակներից․ԲՏԱ նախարարություն

Որևէ պետություն հայկական արբանյակների վերաբերյալ բողոք չի ներկայացրել։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։

«ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը որևէ պետության կողմից գրավոր կամ բանավոր նամակ չի ստացել այն մասին, որ «Հայասաթ 1» և «Արմսաթ 1» արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախականությունները որևէ խանգարում են առաջացրել այլ պետությունների գործող արբանյակների և արբանյակային ցանցերի ռադիոհաճախականությունների համար», - ասված է գերատեսչության պատասխանում։

Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ տիեզերք ուղարկված «Հայասաթ1» և «Արմսաթ 1» հայկական արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Ըստ թերթի` տարբեր երկրների կառավարություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել, հորդորել են իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, ինչպես նաև որակը և մեկնարկը:

Читайте на 123ru.net