World News in Armenian

Մասկն առաջարկել է տարիքային վերին շեմ սահմանել ԱՄՆ նախագահի թեկնածուների համար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուների համար անհրաժեշտ է տարիքային վերին շեմ սահմանել, որից հետո նրանք չեն կարող ընտրվել։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Այո՛, պետք է լինի առավելագույն տարիքը»,-գրել է նա՝ մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը, որը հարց է տվել, թե ի՞նչու չկա տարիքային վերին շեմ Սպիտակ տան ղեկավարի համար:

Նշենք, որ ԱՄՆ Սահմանադրությունը սահմանում է նախագահի պաշտոնը ստանձնելու միայն ստորին տարիքային շեմը՝ 35 տարեկան, մինչդեռ վերին շեմ սահմանված չէ։

 

Читайте на 123ru.net