World News in Armenian

Բելառուսի նորագույն պատմությունն անքակտելիորեն կապված է Ձեր անվան հետ․ Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահի պաշտոնը ստանձնելու 30-ամյակի կապակցությամբ: ՌԴ առաջնորդի շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

«Բելառուսի ամբողջ նորագույն պատմությունն անքակտելիորեն կապված է Ձեր անվան հետ, որը նշանավորվել է ժամանակակից պետական ինստիտուտների կառուցմամբ և սոցիալական ու տնտեսական ոլորտներում զգալի հաջողություններով։ Բելառուս ընտրողները վեց անգամ անընդմեջ վստահել են Ձեզ ամենաբարձր պետական պաշտոնը, ինչն, անկասկած, վկայում է հայրենակիցների շրջանում Ձեր վիթխարի հեղինակության մասին»,- ասված է ուղերձի մեջ:

Պուտինը նաև ընդգծել է Լուկաշենկոյի անձնական ներդրումը Ռուսաստանի ու Բելառուսի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ համագործակցության զարգացման, Միութենական պետության ձևավորման և ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում։

«Ուրախ կլինեմ շարունակել մեր կառուցողական, ընկերական երկխոսությունը և սերտ համատեղ աշխատանքը՝ ի շահ Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների»,- նշել է ՌԴ նախագահը՝ քաջառողջություն, բարգավաճում և հաջողություններ մաղթելով բելառուս գործընկերոջը։

Читайте на 123ru.net