World News in Armenian

«Գրեմիոյի» հայազգի դարպասապահը տեղափոխվեց «Նոա»

Բրազիլական «Գրեմիոյի» մինչև 20 տարեկանների թիմի դարպասապահ Արթուր Կոնեգլյանը հանդես կգա «Նոայում»։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ես շատ ոգևորված եմ այս հնարավորությամբ։ Որպես հայ, ինձ համար հրաշալի հնարավորություն է այսպիսի մեծ հավակնություններ ունեցող հայկական ակումբի մասնիկ դառնալը»,- ֆուտբոլիստին մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայկական արմատներ ունեցող դարպասապահը ֆուտբոլային առաջին քայլերը սկսել է Բրազիլիայում։

2022 թվականից Կոնեգլյանը հանդես է եկել «Գրեմիոյի» երիտասարդական թիմում։

Читайте на 123ru.net