World News in Armenian

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 80-90 տոկոսով․ Ալիև

Արտաքին գործերի նախարարի կողմից ինձ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 80-90 տոկոսով:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ խոսելով Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման շուրջ զարգացումներից։ 

Ալիևի խոսքով՝ բանակցությունների իրական գործընթացը սկսվել է մոտ կես տարի առաջ։ 

Նա ընդգծել է, որ այս պահին բաց է մնում երկու հարց:

«Առաջինը, Հայաստանը պետք է դրական արձագանքի մեր առաջարկին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ այս խումբը վերջին մի քանի տարիներին գործնականում պասիվ է եղել»,- նշել է Ալիևը։

Читайте на 123ru.net