World News in Armenian

Երևանում՝ բնակչի տան բակում, հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

Երեկ՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկանյան փողոցի թիվ 54 տան բակում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, հետո մեկուսացրել են և մարել են հրդեհը։ Պարզվել է, որ այրվել է կենցաղային աղբ։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով տուժածներ չկան։



Читайте на 123ru.net