World News in Armenian

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է համաձայնության գալ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շուրջ. Հաջիև

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է, նախքան խաղաղության պայմանագրի կնքումը, համաձայնության գալ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շուրջ:

Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ չբացառելով, որ այդ սկզբունքները կարող են համաձայնեցվել մինչև նոյեմբեր:

«Դեռևս 2021-ին, որպես միջանկյալ տարբերակ, մենք առաջարկել ենք Հայաստանին համաձայնեցնել հիմնարար սկզբունքները, որոնք կարող են բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեր երկրների միջև», -ասել է նա:

Читайте на 123ru.net