World News in Armenian

Իսպանիան արժանի էր հաղթանակի․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է Գերմանիայում վերջերս ավարտված Եվրոպայի 2024թ. առաջնության մասին իր կարծիքով, գրում է armsport.am-ը։

«Իսպանիան արժանի էր հաղթանակի, նրանք ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ ունեին: Դա ցածր ինտենսիվությամբ Եվրոպայի առաջնություն էր, ավելի բարձր խաղամակարդակով ֆուտբոլիստները մրցաշարին ժամանեցին հոգնած»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:

Մրցաշարի եզրափակչում Իսպանիան 2-1 հաշվով հաղթել է Անգլիային։

Читайте на 123ru.net