World News in Armenian

Մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան

Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք։

Այս մասին Նորատուսում բնակիչների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը:

«Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք։

Այսօր մենք Կառավարություն չունենք, հետևաբար բոլոր խնդիրները ծագում են դրանից։

Թշնամի պետության ղեկավարը հանգիստ կարողանում է ցուցումներ տալ։ Ալիևն ինքն իրեն այնքան արտոնություն է տվել, որ մեր երկրի ղեկավարին ասում է՝ եթե եկել ես Լոնդոն ու Մեծ Բրիտանիայի վարչապետին չես հանդիպում, ապա ինչո՞ւ ես եկել։

Ու ցավալին այն է, որ որևէ պատասխան չկա»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Читайте на 123ru.net