World News in Armenian

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին

Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 71:61 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին, գրում է armsport.am-ը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն էր: Նա վաստակել է 15 միավոր և 21 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Читайте на 123ru.net