World News in Armenian

Բաքուն կրկին ՀՀ-ն կոչել է «Արևմտյան Ադրբեջան», իսկ ՀՀ սուվերեն ու լեգիտիմ ԱԳՆ-ն շարունակում է լռել այս թեմայի շուրջ. Տաթևիկ Հայրապետյան

Բաքուն կրկին ՀՀ-ն կոչեց «Արևմտյան Ադրբեջան», իսկ ՀՀ սուվերեն ու լեգիտիմ ԱԳՆ-ն շարունակում է լռել այս թեմայի շուրջ:

Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

«Երեկ Բաքվի բռնապետ Ալիևը իր շատ ծավալուն ելույթի ժամանակ մի քանի անգամ Հայաստանի Հանրապետությունը կոչել է «Արևմտյան Ադրբեջան» ու նշել, որ հայերը «եկվոր են» իրենց իսկ պետությունում ու ապրում են ադրբեջանցիներին «պատկանող» տարածքներում։

ՀՀ սուվերեն ու լեգիտիմ ԱԳՆ-ն շարունակում է լռել այս թեմայի շուրջ, սա էլ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն չեն, որ արագ արագ պատասխանեն։ Այս լռությունը մեզ վրա շատ թանկ է նստելու, սա խոսում է պետության չգոյության ու կատարյալ ձախողման մասին»,-գրել է նա։

 

 

Читайте на 123ru.net