World News in Armenian

Թուրքիայի Բոդրում քաղաքում ասֆալտը շոգից հալվել է (տեսանյութ)

Թուրքիայի Բոդրում քաղաքում անտանելի շոգ է նկատվում, ջերմաստիճանը շարունակում է մնալ 40 աստիճանից բարձր, մի շարք շրջաններում ասֆալտը հալվել է:

Այս մասին հայտնում է TGRT Haber հեռուստաալիքը։

«Թուրքիան պայքարում է շոգ եղանակի դեմ: Բոդրումում վերջին մի քանի օրերի ընթացքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 44 աստիճան, ինչի արդյունքում ասֆալտը հալվել է:

Դա դժվարություններ է ստեղծել գյուղական բնակավայրերի բնակիչների համար, ինչպես նաև այս ճանապարհներով անցնող վարորդների համար»,- հաղորդում է հեռուստաալիքը։

 
«Հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով»,- մանրամասնել է հեռուստաալիքը։

Տեսանյութը կարող եք դիտել թելեգրամյան մեր ալիքում:


 

Читайте на 123ru.net