World News in Armenian

Ուկրաինան կարող է փորձել ավարտել պատերազմը մինչև այս տարվա վերջ. Զելենսկի

Ուկրաինան կարող է փորձել ավարտել պատերազմը մինչև այս տարվա վերջ, ամեն դեպքում, դրա ավարտի պլանը պատրաստ կլինի:

Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Եթե խաղաղության երկրորդ գագաթնաժողովում պատրաստ լինի պլանը, եթե Ռուսաստանը պատրաստ լինի բանակցել այդ պլանով և պայմանավորվել պատերազմի ավարտի մասին, ապա մենք պատրաստ կլինենք խոսել ՌԴ ներկայացուցիչների հետ ։

Եվ նշանակություն չունի՝ դա կլինի Պուտինը, թե ոչ։ Ինչ տարբերություն:

Եթե աշխարհը միավորվի Ուկրաինայի շուրջ, մենք կխոսենք նրանց հետ, ովքեր ամեն ինչ որոշում են Ռուսաստանում»,-  հայտարարել է Զելենսկին:

Читайте на 123ru.net