World News in Armenian

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքով Վրաստանը որոշեց, որ կարող է ապրել առանց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի. Լատվիայի նախագահ

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը կարծում է, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի սառեցումն անխուսափելի էր՝ ի պատասխան երկրի կառավարության քաղաքականության։ Այս կարծիքը նա հայտնել է Ամերիկայի ձայնի վրացական ծառայությանը տված հարցազրույցում։

«Եթե երկիրը չի կատարում այն կազմակերպությունների պայմանները, որոնց անդամ է ուզում դառնալ, չի բավարարում անդամակցության չափանիշները և հավատարիմ չի դրա արժեքներին, դա, իհարկե, նրա ինքնիշխան իրավունքն է։ Սակայն մյուս կողմն էլ ունի նույն իրավունքը՝ չցանկանալ իր շրջանակն ընդունել նրանց, ովքեր այլ ճանապարհ են ընտրում»,- ասել է Լատվիայի նախագահը։

«Մենք պետք է սահմանափակենք Վրաստանի թեկնածուի կարգավիճակը, եթե նա որոշի, որ հավատարիմ չէ այն ընդհանուր արժեքներին, որոնք մենք բոլորս ունենք։ Եթե դա չես անում, ուրեմն չես կարող այս ակումբի մաս լինել: Դա քո ինքնիշխան որոշումն է»,- հավելել է նա:

«Կարծում եմ, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքով, անտեսելով սեփական հասարակության, Եվրամիության և ՆԱՏՕ-ի բոլոր կոչերը, նրանք (Վրաստանի իշխանությունները) որոշեցին, որ կարող են ապրել առանց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու»,- ասել է նա։

Читайте на 123ru.net