World News in Armenian

Բիլ և Հիլարի Քլինթոններն աջակցություն են հայտնել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հարիսի թեկնածությանը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և կինը՝ Հիլարի Քլինթոնը, իրենց աջակցությունն են հայտնել նախագահի պաշտոնում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը: Այս մասին նշված է Քլինթոնների հայտարարության մեջ, որը Բիլ Քլինթոնը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում:

«Մեզ համար մեծ պատիվ է միանալ նախագահին ու աջակցություն հայտնել փոխնախագահ Հարիսին, և մենք կանենք հնարավորը նրան աջակցելու համար:

Մենք շատ վերելքներ ու վայրէջքներ ենք ունեցել, բայց ոչինչ մեզ չի ստիպել ավելի անհանգստանալ մեր երկրի համար, որքան Թրամփի երկրորդ ժամկետի սպառնալիքը: Հիմա ճիշտ ժամանակն է բոլոր միջոցներով պայքարել, որպեսզի Քամալա Հարիսն ընտրվի:

Սրանից է կախված Ամերիկայի ապագան»,- ասված է ԱՄՆ նախկին նախագահի և նախկին պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի՝ հուլիսի 21-ին, հայտնել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից՝ հայտարարելով, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին` որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:

Читайте на 123ru.net