World News in Armenian

Մալայզիայում տեղի է ունեցել միլիարդատեր միապետի թագադրումը (լուսանկարներ)

Մալայզիայում տեղի է ունեցել նոր միապետի թագադրումը. ավանդական շքեղ արարողությունն ուղեկցվել է թնդանոթի կրակոցներով, գրում է Daily Mail-ը։

65-ամյա Սուլթան Իբրահիմ Իսկանդարը խոստացել է արդար կառավարել հինգամյա ժամկետում, որը նա ստացել է երկրում գործող յուրօրինակ ռոտացիոն միապետական համակարգի շրջանակում:

Կուալա Լումպուրի ազգային պալատում տեղի ունեցած թագադրումը պաշտոնականացրել է Սուլթան Իբրահիմի դերը որպես Մալայզիայի 17-րդ թագավոր:

Հազարավոր մարդիկ շարվել են փողոցում՝ տեսնելու նոր միապետին, մինչդեռ ուղիղ եթերով հեռարձակվող արարողությանը ներկա է եղել ավելի քան 700 հյուր:

Սուլթան Իբրահիմը, որը միլիարդատեր է, պաշտոնապես երդվել էր հունվարի 31-ին: Աղբյուրը մանրամասնում է, որ սուլթան Իբրահիմը Մալայզիայի ամենահարուստ մարդկանցից է, որի բիզնես կայսրությունը ներառում է անշարժ գույքի, հեռահաղորդակցությունների և էներգետիկայի ոլորտները:

Այն բանից հետո, երբ Մալայզիան 1957-ին անկախացել է Մեծ Բրիտանիայից, երկրում ընդունվել է թագավորական կառավարման բացառիկ համակարգ, ըստ որի՝ 13 նահանգից իննի ղեկավարները հերթով հնգամյա ժամկետով թագավոր են ընտրվում: Մալայազիայի նահանգներից միայն ինն ունի թագավորական ընտանիքներ:

The seventeenth King of Malaysia, Sultan Ibrahim Sultan Iskandar, lifts a ceremonial dagger during his coronation at the National Palace in Kuala LumpurMalaysia has crowned its new billionaire King in a traditional ceremony marked with pomp and cannon fireThe King of Malaysia, Sultan Ibrahim Iskandar, kisses a copy of the KoranThe new King was joined by his wife Queen Raja Zarith Sofiah Idris Shah as they walked near the throneState rulers take turns as Malaysia's king for five-year terms under the country's rotating monarchySofiah (pictured), 64, is no less interesting than the outspoken motorcycle-riding ruler with whom she shares six childrenThe ceremony was filled with traditional pomp and cannon fire (pictured on their throne)The Sultan boasts an estate estimated to be worth some £4.5billion, according to BloombergThe King of Malaysia, Sultan Ibrahim Iskandar, stands next to Queen Raja Zarith SofiahThe new King prepares to be installed at a ceremony at the National Palace on SaturdayThe Sultan is also vocal about welfare issues and takes annual road trips on his motorbike to meet the people in his state

Читайте на 123ru.net