World News in Armenian

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում հուլիսի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 22-ին, 23-27-ը կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով :

Читайте на 123ru.net