World News in Armenian

Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը զրո է, ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից. Արամ Սարգսյան

Հայաստանը չունի տնտեսություն, տնտեսության առումով Հայաստանի կառավարության քաղաքականությունը զրո է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ես բազմիցս ասել եմ՝ իրենք չունեն տեսլական, չունեն, թե 20-30 տարի հետո ինչի պիտի ՀՀ ՀՆԱ-ն տասն անգամ ավելանա և ինչով: Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից: Այն սպասարկման ոլորտի տնտեսական քաղաքականություն է՝ հյուրանոցներ ու սրճարաններ են կառուցում: Սա է Հայաստանը՝ չկա արդյունաբերություն, դրա համար մարդը գնում է Ռուսաստան ասֆալտ փռելու»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ մեր հանքարդյունաբերությունն ամբողջությամբ ռուսների ձեռքին է:

«Մեր տնտեսությունը գույք՝ պարտքի դիմաց ամբողջությամբ տվել ենք նրանց, ի՞նչ տնտեսության մասին է խոսքը, եթե մենք դուրս չգանք, այդ տնտեսությունը բոյկոտելու է Հայաստանը:

Հոգնեցի առաջարկելով ՀՀ վարչապետին, որ բերեք ֆրանսիական, գերմանական, ամերիկյան ընկերություններին, նույնիսկ հայկական ընկերությանը տվեք, գնան վարկ վերցնեն, դնեն: Իրենք աշխատելու են օրինական, իսկ այդ ռուսական Գեոպրոմայնինգը, որի ձեռքին են մեր հանքերը, կոռուպցիայի մեջ թաղված կազմակերպություն է»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ ԵՄ գնալը մեր երեխաների բարեկեցության, մեր ապագայի, մեր ներքին խնդիրների լուծման հիմնական լծակն է:

 

Читайте на 123ru.net