World News in Armenian

Երևանում բախվել է 4 մեքենա․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:50-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Chevrolet», «Nissan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Читайте на 123ru.net