World News in Armenian

Բայդենն խարիզմատիկ ու մեծ շանսեր ունեցող թեկնածու էր, բայց այսօրվա Բայդենը միայն քչացնելու էր այդ շանսերը, որոշումը ճիշտ էր. Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը – Պարո՛ն Ստեփանյան, սպասելի՞ էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընտրարշավից դուրս գալու որոշում կկայացներ և կոչ կաներ Դեմոկրատական կուսակցությանն առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես նախագահի թեկնածու։ – Սպասելի էր այն պահից սկսած, երբ հայտարարվեց, որ նախագահ Բայդենը կորոնավիրուսով հիվանդ […]

The post Բայդենն խարիզմատիկ ու մեծ շանսեր ունեցող թեկնածու էր, բայց այսօրվա Բայդենը միայն քչացնելու էր այդ շանսերը, որոշումը ճիշտ էր. Ստեփանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, սպասելի՞ էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընտրարշավից դուրս գալու որոշում կկայացներ և կոչ կաներ Դեմոկրատական կուսակցությանն առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես նախագահի թեկնածու։

– Սպասելի էր այն պահից սկսած, երբ հայտարարվեց, որ նախագահ Բայդենը կորոնավիրուսով հիվանդ է, ես կարծում եմ, որ սա ավելի շատ հնարք էր՝ որպես հավելյալ փաստարկ, որպեսզի նա իր թեկնածությունը հանի։ Ինձ համար նման զարգացումն այդ պահից էր սպասելի, և կարծում եմ, որ ճիշտ որոշում էր, հաշվի առնելով, որ, ցավոք, ԱՄՆ գործող նախագահի կիքսերը գնալով միայն ու միայն շատանում էին, իսկ դա սկսում էր շատ լուրջ ազդեցություն ունենալ Դեմոկրատների հեռանկարների հետ՝ կապված նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահի ընտրությունում, այնպես որ, որոշումը միանշանակ ճիշտ էր ու անայլընտրանքային կոնկրետ Դեմոկրատների պարագայում, որովհետև նրանք ուղղակի այլ հնարավորություն չունեին, Բայդենը պետք է դուրս գար նախագահական ընտրարշավից։ 

– Իսկ փոխնախագահի թեկնածությունը առաջադրելը ճի՞շտ որոշում էր։

– Այն, որ Ջո Բայդենը Դեմոկրատների ճամբարում ամենախարիզմատիկ, ամենալայն բեքգրաունդ ունեցող քաղաքական գործիչն էր, կարծում եմ՝ ակնհայտ էր, դրա համար եմ ասում, որ սա անայլընտրանք որոշում էր իրենց համար, եթե հնարավոր լիներ՝ Դեմոկրատները մինչև վերջ կփորձեին, որպեսզի Բայդենը լիներ նախագահի թեկնածուն։ 

Ինչ վերաբերում է տիկին Հարիսին, ես կարծում եմ, որ նա էլ ունի բավականին լուրջ շանսեր։ Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ն ո՛չ Ադրբեջան է, ո՛չ Ռուսաստան, ո՛չ էլ նույնիսկ Հայաստան այդ առումով, ու վերջին մեկ շաբաթվա մեջ է իր իրական որոշումը կայացնում, պարզ է դառնում, թե ով է դառնալու նախագահ։ 

Մինչև նոյեմբեր դեռ երեք ամիս կա, ու ես կարծում եմ, որ դեռ շատ անակնկալներ են լինելու՝ կապված և՛ Թրամփի, և՛ Քամալա Հարիսի հետ, այնպես որ, դեռ վաղ է փորձել կանխատեսել նախագահի ընտրության արդյունքը։ Կարելի է միայն հստակ ասել, որ Բայդենն ավելի խարիզմատիկ ու մեծ շանսեր ունեցող թեկնածու էր, բայց այսօրվա Բայդենը միայն ու միայն քչացնելու էր այդ շանսերը, դրա համար այս որոշումը ճիշտ էր, մնում է սպասենք զարգացումներին։ 

– Պարո՛ն Ստեփանյան, իսկ համակարծի՞ք եք այն տեսակետներին, որ ԱՄՆ-ում ներքաղաքական ճգնաժամ է առկա կամ հասունանում է։

– Քաղաքական ճգնաժամ չկա, ԱՄՆ-ում կա խարիզմատիկ լիդերների խնդիր, մենք տեսնում ենք, որ հիմնական մրցակցությունը ծավալվում է 81-ամյա Ջո Բայդենի ու 78-ամյա Դոնալդ Թրամփի միջև, իսկ սա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն ևս, ինչպես ամբողջ աշխարհում է, ունի լիդերների կրիզիս։ Սա տեսնում եմ, բայց ԱՄՆ-ում ներքաղաքական կրիզիս չկա, ու չեմ էլ կարծում, որ լինելու է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Բայդենն խարիզմատիկ ու մեծ շանսեր ունեցող թեկնածու էր, բայց այսօրվա Բայդենը միայն քչացնելու էր այդ շանսերը, որոշումը ճիշտ էր. Ստեփանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net