World News in Armenian

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կապերն ամբողջությամբ կառուցվում են մեկ հիմնարար փաստաթղթի շուրջ, որը մեծ դիվանագիտական ջանքերի շնորհիվ կնքվել է հենց «Հանրապետական» կուսակցության իշխանության օրոք․ Մամիջանյան

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կապերն ամբողջությամբ կառուցվում են մեկ հիմնարար փաստաթղթի շուրջ, որը մեծ դիվանագիտական ջանքերի շնորհիվ կնքվել է հենց «Հանրապետական» կուսակցության իշխանության օրոք։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, 24 news-ին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 «Հայաստանի և Եվրամիության միջև կապերն ամբողջությամբ կառուցվում են  մեկ հիմնարար փաստաթղթի շուրջ՝  դա ՍԵՊԱ-ն է, որը մեծ դիվանագիտական ջանքերի շնորհիվ կնքվել է հենց «Հանրապետական» կուսակցության իշխանության օրոք, որն այսօր էլ շարունակում է մնալ աշխատանքային փաստաթուղթ»- հայտարարել է Մամիջանյանը։

Այն հարցին, թե Լոնդոնում Ալիև-Փաշինյան չիրականացված հանդպիման համար ով է պատասխանատու, Մամիջանյանը պատասխանեց․  «Վերջին 6 տարվա ընթացքում ցավոք սրտի Ադրբեջանից և Թուրիքայից հնչող տեղեկատվությունը բանակցային գործընթացի վերաբերյալ որպես կանոն ավելի օպերատիվ է լինում և մեծամասնությունը իրողության իմացվել են այդ տեղից, որից հետո եղել է Երևանի հաստատում։

Փաշինյանից սպասելի է ամեն ինչ։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, որը  առանց Ալիևի ներկայության  հող է հանձնում և պրոադրբեջանական փաստաթուղթ է ստորագրում։ 

Հայաստանում ճնշող մեծամասնությունը որևէ կերպ չի հավատում Հայաստանից եկող պաշտոնական տեղեկատվությանը»,- հայտարարել է Մամիջանյանը։

 

Читайте на 123ru.net