World News in Armenian

Ըստ ռուս պատգամավորի՝ թուրքական սերիալները կատարյալ աղբ են. Ermenihaber.am

Ռուսաստանի Պետդումայի ընտանիքի պաշտպանության, հայրության, մայրության և մանկության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը կոչ է արել արգելել թուրքական հեռուստասերիալների ցուցադրումը Ռուսաստանում։ Այդ մասին նա հայտնել է ռուսական ռադիոյի հաղորդումներից մեկի ժամանակ։ Նրա խոսքերով, թուրքական հեռուստասերիալների նախագծերում սյուժեները նպաստում են, որ ռուս կանայք չամուսնանան ռուս տղամարդկանց հետ։ Ըստ պատգամավորի՝ թուրքական հեռուստասերիալները «կատարյալ աղբ են»։

Читайте на 123ru.net