World News in Armenian

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք. Ավինյան

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք։ Այս նպատակով մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մեր բակերի բարեկարգմանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բարեկարգ բակերը ոչ միայն գեղեցկացնում են մեր քաղաքը, այլև ապահովում են մեր երեխաների համար անվտանգ խաղադաշտեր, տարեցների համար հանգստի գոտիներ և կանաչ տարածքներ։

Յուրաքանչյուր բարեկարգ բակ մի նոր քայլ է դեպի մեր ընդհանուր նպատակը՝ Երևանը դարձնելու ավելի գեղեցիկ, կանաչ ու մարդկանց համար քաղաք»,-  գրել  է նա։

Читайте на 123ru.net