World News in Armenian

Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. Hetq.am

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշումներ։

Աղվան Հովսեփյանի որդիների ծաղկող բիզնեսը

Աղվան Հովսեփյանը, կինը՝ Աստղիկ Հովսեփյանը, որդիները՝ Նարեկ, Արմեն և Միսակ Հովսեփյանները, հարսը՝ Մարինա Նուշիկյանը, դատախազություն են հրավիրվել հուլիսի 25-ին։

Դատախազություն է հրավիրվել նաև Չեխիայում գրանցված «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հովսեփյանների ընտանիքի հետ։

Նշենք, որ «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ին է պատկանում «Տելիա մայնինգ» ՍՊԸ-ի 99․9%-ը։  Վերջինիս 0.1% սեփականատերը Հովսեփյանների ընտանիքի անդամ Նորա Բարսեղյանն է։ Նա նույնպես հրավիրվել է դատախազություն։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։

Читайте на 123ru.net