World News in Armenian

«Խոսրովի անտառ»-ում տեսախցիկները կրկին նկարահանել են Կովկասյան ընձառյուծին (տեսանյութ)

Կովկասյան ընձառյուծը կրկին հայտնվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկների թիրախում։ Այս մասին տեղեկանում ենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջից։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հրապարակել է Կովկասյան ընձառյուծի նոր տեսարգրությունը, որին ուղեկցող գրառման մեջ ասվում է.

«Բնության զարդը՝ Կովկասյան ընձառյուծը։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական» կարգավիճակով:

Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում», - ասված է հրապարակված տեսանյութին կից գրառման մեջ:

Նշենք, որ կովկասյան ընձառյուծն ամենահազվադեպ հանդիպող մեծ կատվազգիներից է, աշխարհում մնացել է ընդամենը 800-1000, իսկ Հայաստանում՝ մոտ 10 առանձնյակ։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Читайте на 123ru.net