World News in Armenian

Սևանում 3 տարեկան երեխան ընկել է պատուհանից, մայրն իրեն նետել է, որ փրկի երեխային

Արտակարգ պատահար է տեղի ունեցել Սևան քաղաքում: 3 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից: Երեխայի ընկնելուց հետո մայրն է իրեն նետել, որ երեխային փրկի:

Ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին.

«Հուլիսի 22-ին ժամը 19:57 Սևան Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Սևանի Շինարարների փողոցի 1-ին շենքի 3-րդ հարկի պատուհանից ընկնելու հետևանքով՝ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2020թ․ ծնված տղա երեխա, իսկ ժամը 21:13-ին նույն Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի 3-րդ հարկից ցատկելու հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել 1993թ․ ծնված մի կին»։

Հանգամանքները պարզվում են։

Читайте на 123ru.net