World News in Armenian

Վրաստանում վթարի է ենթարկվել ՀՀ համարանիշերով կցորդիչով բեռնատար

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ` հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Թբիլիսի քաղաքից դեպի ՌԴ Վլադիկավկազ քաղաք տանող ճանապարհին` Նատախտարի բնակավայրում, Մսխեթա Դարիալի հավածում,  հայկական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել։

Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց: 

Читайте на 123ru.net