World News in Armenian

Կոռուպցիոն բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված Խորեն Գրիգորյանը ԱԺ-ում մարդու իրավունքներով կզբաղվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական Խորեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժ/պ-ի պաշտոնից ազատվելուց ամիսներ անց, նոր աշխատանքի է անցել ԱԺ-ում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս փորձագետ-համակարգողի պաշտոն է ստացել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիշեցնենք, որ Խորեն Գրիգորյանը պաշտոնից ազատվել էր 2023 թվականի դեկտեմբերին:

Читайте на 123ru.net