World News in Armenian

Վստահ եմ, որ փոխադարձ պաշտոնական այցերը նոր խթան կլինեն ՀՀ-Եգիպտոս փոխգործակցության խորացման համար. Փաշինյանը՝ Աս-Սիսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկու պետությունների միջև […]

The post Վստահ եմ, որ փոխադարձ պաշտոնական այցերը նոր խթան կլինեն ՀՀ-Եգիպտոս փոխգործակցության խորացման համար. Փաշինյանը՝ Աս-Սիսիին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգանում և ընդլայնվում են։ Վստահ եմ, որ վերջերս կատարված փոխադարձ պաշտոնական այցերը, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները խորացնելու՝ մեր երկու կառավարությունների պատրաստակամության մասին, նոր խթան կհանդիսանան Հայաստան-Եգիպտոս փոխգործակցության առավել խորացման համար՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ձեզ Կահիրեում ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։

The post Վստահ եմ, որ փոխադարձ պաշտոնական այցերը նոր խթան կլինեն ՀՀ-Եգիպտոս փոխգործակցության խորացման համար. Փաշինյանը՝ Աս-Սիսիին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net