World News in Armenian

Սնուփ Դոգը կլինի Օլիմպիական կրակի ջահակիրներից մեկը

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը կլինի Օլիմպիական կրակի փոխանցավազքի ջահակիրներից մեկը: Նա ջահը կանցկացնի Փարիզի հյուսիսային արվարձան Սեն Դենի փողոցներով: Այս մասին, ինչպես նշում է france24.com-ը, հայտնել է արվարձանի ղեկավար Մաթյո Հանոտինը:

Ուրբաթ օրը Սեն Դենիի փողոցներով ջահը կանցկացնեն նաև ֆրանսիացի դերասանուհի Լետիսիա Կաստան, ֆրանսիացի ռեփեր MC Solaar-ը և ուկրաինացի մարզիկ Սերգեյ Բուբկան:

Հիշեցնենք, որ ուրբաթ Ֆրանսիայում նախատեսված է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:


Читайте на 123ru.net