World News in Armenian

Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը․ ի՞ նչ են նախընտրել դիմորդները

Հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել է 14 հազար 332 անձ։ Բուհերում հատկացված տեղերի քանակը եղել է 16 038, որից անվճարը՝ 2117, վճարովին՝ 13 հազար 921։ Այսինքն՝ դիմորդների թվից ավելի տեղեր են եղել հատկացված։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ 1849 հոգի ընդունվել է անվճար, 7569-ը վճարովի հիմունքով։ Ստացվում է՝ բուհերում 6 հազարից ավելի տեղ թափուր է մնացել։

Читайте на 123ru.net