World News in Armenian

Դեմոկրատները 2 օրում ավելի քան 100 մլն դոլար են նվիրաբերել Քամալա Հարիսի ընտրվելու համար

ԱՄՆ-ում դեմոկրատներն ավելի քան 100 միլիոն դոլար են նվիրաբերել փոխնախագահ Կամալա Հարիսի՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության համար այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը երկու օր առաջ հայտնել է ընտրապայքարից դուրս գալու մասին: Ինչպես գրում է bbc.com-ը, այս մասին ասվում է Հարիսի նախընտրական շտաբում:

Ավելի վաղ նրա թիմն հայտարարել էր, որ է դրամահավաքի 24-ժամյա ժամանակահատվածում հանգանակվել է ռեկորդային 81 մլն դոլար: Այդ ժամանակահատվածում ավելի քան 888,000 մարդ նվիրաբերել է մինչև 200-ական դոլար գումար, ըստ ActBlue հարթակի:

Դոնորները, որոնք ֆինանսավորումը դադարեցրել էին Բայդենի տարիքի հետ կապված մտահոգությունների պատճառով, աժմ ասել են, որ մտադիր են վերսկսել իրենց աջակցությունը Դեմոկրատական կուսակցությանը:

Читайте на 123ru.net