World News in Armenian

Քանի Արցախն ազատ չէ, չեմ լռելու. Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով նիստը։

Պաշտպանական կողմը միջնորդել է դատարանին հետաձգել դատավարությունը, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա ծանոթանալ գործի մանրամասներին։

Նիստի ժամանակ Գերասիմ Վարդանյանը հայտարարել է՝ Արցախը հիմա չկա, եթե այս ամենը շարունակվեց Հայաստանը ևս չի լինելու, և չգիտի իր մյուս դատավարությունը հայկական դատարանում է լինելու, թե՝ Բաքվի։

«Այս իշխանության դեմ երեք ընդվզում է եղել, երեք անգամ էլ ենթարկվել եմ հետապնդման, երեք անգամ փորձել են կալանավորել, ի վերջո այս ամենն արվում է ինձ լռեցնելու և հնազանդեցնելու համար։ Ինձ լռեցնել հնարավոր է միայն Արցախի ու Հայաստանի ազատությամբ, քանի Արցախն ազատ չի, Հայաստանն ամեն օր շղթայվում է՝ չեմ հնազանդվելու ու չեմ լռելու։ Այս պայքարը տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովուրդը հաղթանակ չի ունեցել»,- ասել է նա:

Читайте на 123ru.net