World News in Armenian

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն և Սամիր Շարիֆովը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում առկա իրավիճակը: Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրների, ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ: Շոշափվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք երկկողմ և միջազգային թեմաներ»,- ասվում է հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ հանդիպումն անցել է «ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում, որը համապատասխանում է ռուս-ադրբեջանական դաշինքի ոգուն»։

Читайте на 123ru.net