World News in Armenian

Tesla-ի գործարաններում հաջորդ տարվանից մարդանման ռոբոտներ կաշխատեն. Մասկ

Ամերիկյան Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտնել է, որ ընկերությունը կարտադրի «իսկապես օգտակար» մարդանման ռոբոտներ՝ հաջորդ տարվանից դրանք Tesla-ի գործարաններում օգտագործելու համար, նշում է theguardian.com-ը:

Forbes-ի վարկածով՝ 250 մլրդ դոլար կարողության տեր Մասկը X-ում նաև գրել է, որ մարդանման ռոբոտների «բարձր արտադրության» ռեժիմին անցում կատարելու հույս ունի: Դա հնարավորություն կտա մարդանման ռոբոտներն այլ ընկերություններին վաճառել արդեն 2026 թվականին։

Մասկը նախկինում ասել էր, որ իր նպատակն է ռոբոտների զանգվածային արտադրությունը և յուրաքանչյուր մոդելի արժեքը 20,000 դոլարից պակաս լինելը:

 

 

Читайте на 123ru.net