World News in Armenian

Հրդեհ՝ Մեծ Սարիար գյուղի սարում. այրվել է 10 հա խոտածածկույթ

Հուլիսի 23-ին, ժամը 14:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեծ Սարիար գյուղի սարում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Սիրթափա» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:51-ին, մարվել՝ 17:11-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 5 բնակիչ:

 

Читайте на 123ru.net