Երկու կուսակցություններից մի խումբ կոնգրեսականներ կհետաքննեն Թրամփի դեմ մահափորձը
Կոնգրեսականների երկկուսակցական խումբը կհետաքննի ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անհաջող մահափորձը, հետաքննությունը կղեկավարեն յոթ հանրապետականներ և վեց դեմոկրատներ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և փոքրամասնության առաջնորդ Հեքիմ Ջեֆրիսի համատեղ հայտարարության մեջ։