World News in Armenian

Ադրբեջանցիները հնձել են սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը. կիրանցեցի

Ադրբեջանցիները հնձել են սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը:

Այս մասին գրել է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը:

«Այսօր Կիրանցում մարդիկ հիշել էին, թե ինչպես էին տարիներ առաջ /արցախյան 1-ին պատերազմի տարիներին/ թույլ տվել, որ ադրբեջանցիները հայկական տարածքով անցնեն և հնձեն իրենց ցանած հացահատիկը:
 
Ինչո՞ւ էին այսօր հիշել:
 
Որովհետև այսօր ադրբեջանցիները հնձել էին սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը»,- գրել է նա:

Читайте на 123ru.net