World News in Armenian

Չեմ տեսնում ինչ-որ տրամաբանական հենք, թե ինչի պիտի այս ընդդիմությունը հաջորդ ընտրությունների ժամանակ հաղթահարի անցողիկ շեմը. Վահագն Ալեքսանյան

Չեմ տեսնում ինչ-որ տրամաբանական հենք, թե ինչի պիտի այս ընդդիմությունը հաջորդ ընտրությունների ժամանակ հաղթահարի անցողիկ շեմը:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Խաղաղության պայմանագրի հետ կապված աշխատանքները շարունակվում են և մենք լիահույս ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի: Աշխատանքի մեծ մասն արդեն կատարված է: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ստանանք ստորագրված խաղաղության պայմանագիր», -ասել է Ալեքսանյանը:

«Մենք՝ ինքներս, ոչ մի հարաբերություն չենք փչացրել և չենք փչացնում, ուրիշ բան, որ այդ հարաբերություններն ինքը՝ ՀԱՓԿ-ը, և Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններն են փչացնում: ՀՀ-ն գնում է եվրոինտեգրման ճանապարհով, բայց այստեղ կարևոր մի բան կա, որ պետք է ճիշտ հաշվարկել այն ժամկետները, որոնց դա իրագործելու համար հնարավոր են», -ասել է Ալեքսանյանը:

«Աշնանը ընդդիմությունը գնալու է ուղղակի պատրաստվի 2026 թվականի ընտրություններին, քանի-որ ակնհայտ է, որ խորհրդարանի համար անցողիկ շեմը հաղթահարելու շատ մեծ դժվարություններ է ունենալու և ճիշտ կանեն: Չեմ տեսնում ինչ-որ տրամաբանական հենք, թե ինչի պիտի այս ընդդիմությունը հաջորդ ընտրությունների ժամանակ հաղթահարի անցողիկ շեմը», - ավելացրեց նա:

 

Читайте на 123ru.net