World News in Armenian

Wildberries-ի համահիմնադիրը դիմել է Կադիրովին՝ պնդելով, որ Միրզոյան եղբայրները փորձում են տիրանալ իր և կնոջ բիզնեսին

Հետխորհրդային տարածքի խոշորագույն առցանց առևտրային հարթակներից մեկը՝ Wildberries-ը, հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ինչպես հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փորձ է արվում ակնհայտ և լկտի «ռեյդի» միջոցով տիրանալ Wildberries ընկերությանը:

Ինչպես գրում է bbc.com-ը, Կադիրովն այս անսպասելի հայտարարությունն արել է ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսնու՝  Վլադիսլավ Բակալչուկի հետ հանդիպումից հետո. Չեչնիայի ղեկավարը Վլադիսլավին ներկայացրել է որպես իր ընկեր: Երեքշաբթի երեկոյան Կադիրովը Telegram-ի իր ալիքում ասել է, որ Ռուսաստանի ամենահարուստ կնոջ ամուսինը եկել է իր մոտ և բողոքել «ինչպես ընտանիքի, այնպես էլ կայացած ընտանեկան բիզնեսի հետ կապված լուրջ խնդիրներից»։

Նա տեսանյութ է հրապարակել, որում Վլադիսլավ Բակալչուկը խոսում է կոնֆլիկտի մանրամասների մասին։

«Կինս տնից հեռացել է և կապվել անհասկանալի ընկերության հետ, որը (ընկերությունների-Խմբ.) միավորման քողի տակ իրեն է վերցնում բիզնեսը և դուրս բերում ակտիվները։ Ընդ որում, ընկերությունը հարյուր անգամ ավելի փոքր է (Wildberries-ից-Խմբ.), սակայն համատեղ ձեռնարկությում բաժնեմասերը գրեթե նույնն են։ Լևան Միրզոյան. Russ Outdoor ընկերություն»,- տեսանյութում պատմում է Բակալչուկը։ 

Глава Чечни Рамзан Кадыров заявил о рейдерском захвате маркетплейса, опубликовав разговор с сооснователем Wildberries Владиславом Бакальчук

Աղբյուրը մանրամասնում է, որ Wildberries առցանց հարթակի  և Russ արտաքին գովազդի օպերատորի միաձուլման մասին հայտարարվել էր դեռևս հունիսի 18-ի երեկոյան։ Այս լուրը, ինչպես գրել էր Forbes-ը, «շփոթեցրել է շուկայի մասնակիցներին. ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է կառուցված գործարքը և ինչի են ցանկանում հասնել կողմերը»։ Այդ պահին քննարկված վարկածներից մեկի համաձայն՝ Տատյանա Բակալչուկը պատրաստվում էր առաջատարի դիրք ստանալ ռուսական գովազդային շուկայում։

Այն ժամանակ РБК-ի աղբյուրներն հայտնել էին, որ նոր միավորված ընկերությունների (Wildberries և Russ-Խմբ.) խմբի գործադիր տնօրեն կդառնա Ռոբերտ Միրզոյանը (տեսանյութում Վլադիսլավ Բակալչուկը նշել է Ռոբերտի եղբոր՝ Լևանի անունը):

«Ռեյդերները Վլադիսլավ Սերգեևիչի կնոջը՝ Տատյանային, հեռվացրել են ամուսնուց և յոթ երեխաներից։ Ամուսինները հնարավորություն չունեն տեսնելու միմյանց և շփվելու՝ գոնե քննարկելու տեղի ունեցողը։
Wildberries ընկերության ակտիվները, որոնց ստեղծման համար Վլադիսլավը և Տատյանան 21 տարի քրտնաջան աշխատել են, հուլիսի սկզբից իրավաբանական մեքենայությունների միջոցով հապճեպ փոխանցվում են օտար ձեռքեր, և դա արվում է Russ Outdoor ընկերության միջոցով: Ակնհայտ է, որ սա բացահայտ և լկտի ռեյդերային գրավում է: Ես գիտեմ, որ այս գործընթացի լծակները գտնվում են Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքում։ Իմ հանձնարարությամբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը կզբաղվի այդ հարցով: Մարդիկ, որոնք հայտնի են իրենց խարդախություններով և ներգրավված են այդ անօրինական գործողություններում, պետք է դադարեցնեն այս գործընթացը, վերադարձնեն Վլադիսլավի կնոջն ու բիզնեսը»,- նշել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։

Լուսանկարում Ռոբերտ Միրզոյանն է

Оператор «наружки» предложил стандарт «мелкого шрифта» в рекламе банков —  РБК

Հատկանշական է, որ РБК-ն ավելի վաղ գրել էր, որ Wildberries-ի և Russ-ի միաձուլումը հավանության է արժանացել ՌԴ կառավարության կողմից, իսկ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը նշանակվել է նախագծի համադրող։ Forbes-ի տվյալներով՝ դրան նախորդել է նամակը, որը Միրզոյանն ու Բակալչուկն ուղարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրանք նամակում գրել են, որ գործարքը Ռուսաստանում «ամենաուժեղ մրցակիցը» կստեղծի այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Amazon-ը և Alibaba-ն, ինչպես նաև կստեղծի «խոշորագույն թվային բանկային ցանցը և ամբողջ աշխարհում ռուբլով հաշվարկների համար վճարային համակարգը՝ շրջանցելով SWIFT-ը»:

Ինքը՝ Տատյանա Բակալչուկը, արձագանքել է սկանդալին. նա լուսանկար է հրապարակել՝ ասելով, որ իր ամուսինն անձամբ է ներկա գտնվել միավորված ընկերության նոր կառուցվածքի շնորհանդեսին։

Скандал в Wildberries: развод Бакальчуков, стороны конфликта и до чего  дойдет противостояние | Inbusiness.kz

Բակալչուկը հերքել է Wildberries-ին «ռեյդերային գրավման» փորձի միջոցով տիրանալու մասին տեղեկությունները: Ըստ նրա՝ սա ոչ այլ ինչ է, քան «ամուսնալուծություն»։

«Սա ռեյդերային գրավում չէ, ի սկզբանե, ամեն ինչ համաձայնեցված էր Վլադիսլավի հետ, նա անձամբ է ներկա գտնվել բարձրագույն ղեկավարությանը միավորված ընկերության նոր կառուցվածքի ներկայացմանը», - ասել է Բակալչուկը և հրապարակել լուսանկար այդ շնորհանդեսից:

Forbes-ի աղբյուրն իր հերթին հաստատել է, որ Wildberries-ի հիմնադիրը լքել է ամուսնուն։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Վլադիսլավ Բակալչուկը լքել է ընկերությունը հուլիսի սկզբին, Wildberries-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Անուֆրիևը լքել է ընկերությունը գարնանը։ Անուֆրիևը դեռևս չի մեկնաբանել սկանդալը։

Այն վարկածը, որ կատարվողը ոչ թե «ռեյդերային գրավում է», այլ անձնական կոնֆլիկտ, պաշտպանել են հենց Wildberries և Russ ընկերություններում:

«Wildberries և Russ ընկերությունը շարունակում է կայուն գործել: Համոզված ենք, որ ամուսնալուծության գործընթացի ու էմոցիոնալ մանրամասները հետաքրքրություն չեն ներկայացնում բիզնես հրատակչությունների համար»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է РБК-ն։

Կրեմլը չի մեկնաբանել տեղի ունեցածը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РБК-ին ասել է, որ ինքը չի տեսել Կադիրովի թելեգրամյան հրապարակումը։

Նշվում է նաև Տատյանա ու Վլադիսլավ Բակալչուկները հսկայական կարողություն են կիսելու։ Ըստ Forbes ամսագրի Տատյանան ՌԴ-ի ամենահարուստ կինն է, նրա կապիտալը 2024 թվականին գնահատվել է 7,4 միլիարդ դոլար։

О своем объединении с крупнейшим в стране оператором наружной рекламы Russ Wildberries объявил 18 июня


Читайте на 123ru.net