Գևորգ Ղուկասյան. Բաքու գնալով՝ ՀՀ իշխանությունը կլեգիտիմացնի Ալիևի շոուն, կնպաստի դրա կայացմանը. «Հրապարակ»
Մինչ ՀՀ իշխանությունը մտածում է՝ Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին մասնակցելու Ադրբեջանի հրավերն ընդունել, թե ոչ, Ալիեւը նոր պահանջներ է թելադրում Երեւանին: ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը վստահ է, որ ընդունելով Բաքվի հրավերը՝ Երեւանը կլեգիտիմացնի ադրբեջանական շոուն։ «Եթե ՀՀ իշխանությունը պատրաստ լիներ ցանկացած գնով ստանձնել ՀՀ շահերի պաշտպանությունը, գուցե հարկ լիներ