Հայաստանը Հնդկաստանից գնել է 600 միլիոն դոլարի սպառազինություն. IADN
Հայաստանը ընթացիկ 2024-2025 թթ. ֆինանսական տարվա սկզբի դրությամբ գնել է հնդկական արտադրության 600 միլիոն դոլարի սպառազինություն:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է հնդկական IADN լրատվականը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներին։
Հայաստանը 2021 թվականից սկսած Հնդկաստանից ձեռք է բերում հրթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։