World News in Armenian

Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած տարաձայնությունները շուտով կհարթվեն․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը պաշտոնական Մոսկվան դիտարկում է որպես անփոխարինելի գործոն տարածաշրջանում  ամրություն եւ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու համար։  Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան այս համատեքստում նշել է նաեւ, որ Ռուսաստանում հույս ունեն, որ կողմերի միջև եղած […]

The post Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած տարաձայնությունները շուտով կհարթվեն․ Զախարովա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը պաշտոնական Մոսկվան դիտարկում է որպես անփոխարինելի գործոն տարածաշրջանում  ամրություն եւ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու համար։ 

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան այս համատեքստում նշել է նաեւ, որ Ռուսաստանում հույս ունեն, որ կողմերի միջև եղած տարաձայնությունները շուտով  կհարթվեն, եւ գործընթացը կընթանա եռակողմ պայմանավորվածության տիրույթում՝ բարձր մակարդակով։ 

«Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները եւ գործընկերները։ Այլ գործոններ մեր ընդհանուր տուն խաղաղություն չեն բերի»,- նշել է ռուս պաշտոնյան։

Զախարովան հիշեցրել է նաեւ, որ Մոսկվան մեկ անգամ չէ, որ ընդունել է խաղաղության պայմանագրի կնքման նպատակով ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները  եւ պատրաստ է հետագայում եւս շարունակել այդ գործընթացը՝ երաշխավորելով ստեղծել առավելագույն արդյունավետ պայմաններ երկու պատվիրակությունների աշխատանքի համար։ 

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ողջունել է նաեւ այդ ուղղությամբ Ղազախստանի գործադրած ջանքերը, մասնավորապես՝ ընթացիկ տարվա մայիսի 10-11-ին Ալմա-Աթայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը՝ այն որակելով արդյունավետ։  

The post Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած տարաձայնությունները շուտով կհարթվեն․ Զախարովա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net