World News in Armenian

Հայտնաբերվել է ապօրինի թմրաշրջանառության շղթա. 4 մարդ կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին հուլիսի 15-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և պարեկների հետ, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ժամը 22.30-ին Էրեբունու փողոցում ձերբակալեցին և ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացրին 67-ամյա և 43-ամյա երկու տղամարդու` վերջինիս վարած «Կիա Սորենտո» մեքենայով հանդերձ:

Читайте на 123ru.net