World News in Armenian

Երևան-Սևան ճանապարհին մի քանի տոննա շինանյութով բարձված «ԶԻԼ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել

Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 17:20-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 15 տոննա շինանյութով, Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

 

Читайте на 123ru.net